Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քր. գործ՝ քաղաքապետարանի աստիճաններին մեքենա վարելու համար

Հասարակություն
qax

Մարտի 8-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ 55 QD 553 «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել և ուզում է այրել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։ Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմեքենան վարել է Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել «Նիվայի» վրա ու ցանկացել այրել այն: Կատարվում է հետաքննություն։   Ոստիկանություն