Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին վարորդներին ծաղիկներ են նվիրում ոստիկանները (տեսանյութ)

Պաշտոնական
kin-vostikan

Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:  Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և... Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ: Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները: Ոստիկանների ներկայությունից և պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին:  police.am