Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը սանկցիա կիրառեց Շենգավիթի նախկին ոստիկանապետի նկատմամբ (տեսանյութ)

Հասարակություն
dddddd

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Նախորդ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել մեղադրյալ կողմից Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի նկատմամբ, իսկ տուժող կողմից՝ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հարությունյանի նկատմամբ։ Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը դռնբաց անցկացնել։

Մեղադրական կողմի ներկայացուցիչ դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան նշեց, որ ԶԼՄ-ների առկայությունը բավարար է դատական նիստի թափանցիկությունն ապահովելու համար։

Հաշվի առնելով նախորդ նիստերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերը՝ դատարանը որոշում կայացրեց շարունակել դատական նիստը դռնփակ ռեժիմով։

Ինչպես նաև դատավոր Մակյանը նշեց, որ զանգվածային լրատվական միջոցների կողմից դատական նիստի հեռարձակումը պահպանում է երկու կողմերի իրավունքների հավասարությունը դատական նիստի լուսաբանման տեսանկյունից։