Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդավանցիները պահանջում են Կարենին հայրենիք վերադարձնել

Հասարակություն
karen-nkar

Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների ելույթները:  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը անդրադառնալով փետրվարի 27-ին Ադրբեջանում Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին 20 տարով դատապարտելու մասին, նշեց, որ այս հարցին հրատապ պետք է լուծում տրվի: «Այս պահին Կարեն Ղազարյանի ծնողները, բերդավանցիները  պահանջում են պատկան մարմինների պատասխանը Կարենին հայրենիք վերադարձնելու մասին: Նաև թե ինչ աշխատանքներ են տարվում  այդ ուղղությամբ: Համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է հարցը շուտափույթ լուծել, մանավանդ որ մեր իշխանավորները քաջ գիտեն, որ Կարենը բացարձակապես անմեղ է և ունի լուրջ առողջական խնդիրներ»:  Պատգամավորը հավելեց, որ եթե հարցին ցանկալի լուծում չտրվի, ապա Բերդավանի բնակչությունը պատրաստ է կրկին բողոքի ակցիաներ անել: