Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազենի Ղարիբյանին լսելով  հասկանում ես ինչքան անտեղյակ է ամեն ինչից .Նիկոլայ Ծատուրյան (տեսանյութ)

Հասարակություն
caturyan

Երեկ տեղի ունեցավ հանդիպում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի և արվեստի գործիչների միջև: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն  Ռուբեն Բաբայանը շատ դրական է գնահատում  հանդիպումը,  քանի որ խնդիրները պետք է միասին քննարկել և հասկանալ լուծման ճանապարհները: Նա նշեց, որ հնարավոր է հարցը փակվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է, քանի որ այս  ոլորտում արդեն երեսուն տարի է բարեփոխումներ չեն արվում: «Երեկ  նախարարին և փոխնախարարներին 13 էջանոց փաստաթուղթ հանձնեցի, որտեղ ներառված է եվրոպական երկրներում մշակույթի ֆինանսավորման օրինակներ: Պետությունը գումար չունի և փորձում է կրճատել  թատրոնները, բայց չի ուզում միաժամանակ թատրոնի համար բացել սնուցման աղբյուրներ: Ամբողջ աշխարհում չկա զարգացած երկիր, որ հույսը դնի միայն պետական բյուջեի վրա»: Ռուբեն Բաբայանին մտահոգում է, այն հանգամանքը, որ փաստաթուղթը պատրաստվել է գաղտնի ձևով. «Գաղտնի պատրաստվում են այն փաստաթղթերը, որոնց մասին չպետք է իմանա հակառակորդը, իսկ ո՞վ է հակառակորդը, մե՞նք»: Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ տարիներ առաջ  դիմել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին առաջարկելով թատրոնների ֆինանսավորման համար  համակարգ ստեղծել, որը կֆինանսավորվի հայ ձեռներեցների շահույթից, սակայն գործին ընթացք չի տրվել: «Նազենի Ղարիբյանին լսելով  հասկանում ես ինչքան անտեղյակ է ամեն ինչից: Ասում է՝ համազգային թատրոնը ունի քաղաքական ուղղվածություն և հայրենասիրական ներկայացումներ են բեմադրում: Ես ապշեցի, էլ ո՞նց հարգեմ ես այդ կնոջը: Համազգային թատրոնը նոր շունչ է ստանում Արման Նավասարդյանն էլ դարձել է տնօրեն ,Նարինե Գրիգորյանը  հիանալի բեմադրիչ է  և հիմա ուզում են թատրոնը փակել»: