Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը, տրվել է բանավոր հանձնարարական այն դադարեցնելու մասին: http://snund.am/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6/ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am