Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
hrdeh-3

Մարտի 3-ին՝ ժամը 03:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:10-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) փայտյա ներքին երեսպատումը և մոտ 1 խմ կենցաղային աղբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: