Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են Գյումրի-Երևան մարդատար նոր բերված էլեկտրագնացքն ու Ford-ը

Հասարակություն
gnacq

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածին հարակից գնացքի գծերի վրա բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի 35 VV 618 համարանիշի և Եփրեմ Վարդանյանի վարած Գյումրի-Երևան մարդատար ЭП2Д 0003 համարանիշի էլետրագնացքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: