Երանոսյանլյովաները, վլադիմիրգասպարյաններն ու սերժսարգսյանները պետք է պատասխան տան. Գագիկ Եղիազարյան (տեսանյութ)
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր անդամ, հասարակական գործիչ, «ՊՊԾ գնդի» գրավման գործով մեղադրյալ Գագիկ Եղիազարյանն ասում է, որ Անդրիաս Ղուկասյանի հետ, Սարի թաղի դեպքերի հետ, «ՊՊԾ գնդի» գրավման հետ կապված բոլոր քրեական գործերի մասով անաչառ, օբյեկտիվ քննություն չի անցկացվել: «Անդրիաս Ղուկասյանին ներկայացրել են մեղադրանք զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, այն էլ այսպես կոչված հեղափոխությունից հետո: Եվ շարունակել նույն մեղադրանքով դատավարությունը՝ առանվազն ծիծաղելի է»,- ընդգծում է հասարակական գործիչը: Եղիազարյանի շեշտում է այն հայտնի հանգամանքը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են կա՛մ քաղաքացիական հագուստով ոստիկանները, կա՛մ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների թիկնազորները և այլն: «Սասնա ծռեր»-ի անդամը նորմալ է համարում, որ ամբողջ ժողովուրդը ձգտում էր ազատվել հայ ժողովրդի նկատմամբ սպիտակ ցեղասպանություն իրականացրած քրեաօլիգարխիկ վարչակարգից: «ԱՄՆ-ն իր Սահմանադրության մեջ 2-րդ ուղղման մեջ հատուկ նշված է, Սահմանադրական դատարանի որոշման մեջ հատուկ նշված է, որ քաղաքացիները պետք է զենք կրեն, որպեսզի երբ որ իշխանությունը զավթված լինի և իշխանությունը կարողանա զենքով ճնշում գործադրել քաղաքացիների վրա, քաղաքացիները չմնան անզեն այսպես կոչված զինված իշխանությունների դեմ»,- շեշտում է նա: Գագիկ Եղիազարյանը նշում է, որ պետք է պատասխան տան Սարի թաղում բռնություն գործածները, երանոսյան լյովաներն ու լեռնիկները, վլադիմիր գասպարյաններն ու սերժ սարգսյանները: