Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

Պաշտոնական
nikol1-2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։  Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։  Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առկա փոխ­գործակցային հարաբերություններն առավել խորացնելու, ընդլայնելու և բարձրացնելու որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։   Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և երջանկություն»։  Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահին: