Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովը պարտվել է վրացի թենիսիստին եւ դուրս մնացել պայքարից (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-25.02.

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին չի հաջողվել հաղթահարել Դուբայում անցկացվող 500 կարգի մրցաշարի առաջին փուլը: Մեկնարկային խաղում մեր հայրենակիցը երկու սեթում պարտվել է Վրաստանի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլուն՝ 4:6, 1:6: Հանդիպումը տեւել է 1 ժամ 11 րոպե: Կարեն Խաչանովը կատարել է 4 էյս, թույլ է տվել 3 կրկնակի սխալ եւ չի վաստակել ոչ մի բրեյք-փոյնթ: Վրացի թենիսիստն իր ակտիվում գրանցել է 3 էյս եւ 4 անգամ է կրկնակի սխալվել: