Յուրգեն Կլոպին զայրացրել է իր թիմի ավագի պահվածքը (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցնում զայրույթը։ Առիթը խաղից առաջ, ընթացքում կամ ավարտից հետո ձեռքսեղմումներն են։ Մասնավորապես՝ անցած երեքշաբթի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը նախ սեղմել է իր բոլոր օգնականների ձեռքը, ապա նոր մոտեցել իրեն սպասող Յուրգեն Կլոպին: Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ գերմանացի մասնագետին արդեն զայրացրել է իր սանը՝ Ջորդան Հենդերսոնը, որը փոխարինման ժամանակ չէր սեղմել նրա ձեռքը: Յուրգեն Կլոպն առանց հապաղելու կանգնեցրել է թիմի ավագին եւ բարձրաձայն հայտնել իր կարծիքը նման վերաբերմունքի վերաբերյալ: Հենդերսոնը մի փոքր վիճաբանել է եւ սրտնեղած տեղ զբաղեցրել պահեստայինների նստարանին: Հավելենք, որ այդ երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի՝ 0:0: