Որ համայնքում ով է ընտրվել
Հանրապետությունում երեկ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններ: Նախնական տվյալներով պարզ են համայնքների նորընտիր ղեկավարների անունները: Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում ղեկավար է ընտրվել իշխանության պահանջով հրաժարական տված, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը՝ 911 քվեով: Իսկ իշխանության կողմից նշանակված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գեւորգ Ավետիսյանը հավաքել է 744 ձայն: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում անկուսակցական Հայրապետյան Էդգարը ստացած 600 քվեով առաջինն է, իսկ գործող համայնքապետ Ալեքսանյան Ալեքսանը հավաքել է 485 ձայն՝ գրավելով երկրորդ տեղը: Արարատի մարզի Արևաբույր համայնքում ղեկավարի ժ/պ, անկուսակցական Մանուկյան Ջիվանը 381 ձայնով 1-ին տեղում է, իսկ մյուս թեկնածուն՝ Մարգարյան Տաճատը՝ երկրորդը 314 ձայնով: Նույն մարզի Վարդաշեն համայնքում երկու անկուսակցական թեկնածուները նախնական տվյալներով հավաքել են՝ Բարխոյան Գևորգ - 134 ձայն, Ավագյան Շահեն – 133 ձայն: Արմավիրի մարզի Հայկավան համայնքում միակ թեկնածուն է եղել գործող ղեկավար Ղազարյան Ռուբենը, ով հավաքել է 323 ձայն՝ 335 քվեարկողից: Մարզի Հովտամեջ համայնքում վերընտրվել է գործող ղեկավար Սարգսյան Արմենը՝ 218 ձայնով: Նալբանդյանում գործող ղեկավար, անկուսակցական Մկրտչյան Գրիգորը 961 ձայնով վերընտրվել է: Իսկ ՀՅԴ անդամ Շմավոնյան Արմենը 223 ձայն է հավաքել: Նոր Արմավիրում 643 ձայնով անկուսակցական համայնքապետ Ավետիսյան Արթուրը վերընտրվել է: Վարդանաշենում 283 քվեով ընտրվել է անկուսակցական Մանուկյան Արթուրը: Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ընտրվել է անկուսակցական Խաչատրյան Նիկոլան 561 ձայնով, երկրորդ տեղը գրաված անկուսակցական Հայրապետյան Նորիկը 556 քվեով գրավել է երկրորդ տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնյան Կարենը հավաքել է 469 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ղազարյան Ստեփանը՝ 135 ձայն: Նույն մարզի Վարդենիս համայնքում անկուսակցական Մելքոնյան Արամը 1719 ձայն է հավաքել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Զարոյան Վահրամը հավաքել է 504 ձայն: Լոռու մարզի Ձորագետ համայնքում ղեկավարի ժ/պ, անկուսակցական Գրիգորյան Արմենը հավաքել է 75 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Թումանյան Վիգենը՝ 51: Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ղեկավարի ժ/պ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Պապյան Վարդանը հավաքել է 1212 քվե, 2-րդ տեղը գրաված անկուսակցակական Շիրինյան Ստեփանը՝ 1095 ձայն: Քաղսի համայնքում ղեակավար է ընտրվել անկուսակցական Գրիգորյան Ռաֆայելը 470 ձայնով: Շիրակի Աշոցք համայնքում 1276 ձայնով ընտրվել է ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Մանուկյան Կարենը: Հառիճ համայնքում գործող ղեկավար անկուսակցական Նազարեթյան Ռոլանդը վերընտրվել է. նրա օգտին քվեարկել 361 ընտրող: Վայոց Ձորի Մալիշկա համայնքում 1363 ձայնով 1-ին տեղում է Նազարեթյան Գարիկը: Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում անկուսակցական Դոլմազյան Կարենը հավաքելով 200 ձայն՝ ընտրվել է համայնքապետ: Ծաղկավանում (Իջևան) տեղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Մեհրաբյան Իսկանդարն է ընտրվել 179 ձայնով, իսկ մյուս թեկնածու Մխիթարյան Մարզպետը հավաքել է 160 քվե: