Հայտնաբերել են Սալայի դին
Անգլիայի ոստիկանությունը փորձաքննության է ենթարկել փետրվարի 4-ին Լա-Մանշ նեղուցի հատակին կործանված ինքնաթիռից դուրս բերված դիակը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մահացածը հանդիսանում է «Քարդիֆ Սիթիի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան: Ստորջրյա որոնողական աշխատանքներն կազմակերպել է Բրիտանիայի ավիավթարների հետաքննության բաժինը եւ ֆուտբոլիստի բարեկամների վարձած ընկերությունը: Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն այս ձմռանը ֆրանսիական «Նանտից» պետք է տեղափոխվեր Ուելսի «Կարդիֆ Սիթի»՝ դառնալով վերջինիս ամենաթանկ խաղացողը: Սակայն հունվարի 21-ի գիշերը ֆուտբոլիստին Ուելս տեղափոխող մասնավոր ինքնաթիռը վայրէջքից մեկ ժամ առաջ անհետացել էր ռադարից: Այն հետագայում հայտնաբերվել էր Լա-Մանշի հատակին, 69 մ խորության վրա: Ի դեպ, ֆրանսիական ակումբը սպառնացել է դատի տալ «Կարդիֆին», եթե այն չվճարի ֆուտբոլիստի տրանսֆերի համար նախատեսված 15 մլն ֆունտ փոխհատուցումը: Բանն այն է, որ մասնավոր ինքնաթիռը վարձակալել էր բրիտանական ակումբը: https://www.youtube.com/watch?v=awPAL45vdEQ