Նորանշանակ մարզպետը կլսի վարչապետին
Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանդիպումը լրագրողների հետ ճիշտ իր պատկերացրածի նման էր: Լրագրողները նրան շրջապատեցին կառավարության նիստից հետո՝ միջանցքում եւ միանգամից պատասխանեց լրագրողների հարցերին: «Շատ հստակ հանձնարարակ հնչեց նիստի ժամանակ վարչապետի կողմից՝ կենտրոնում պահել որպես առաջնահերթություն մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ այդ իրավիճակի վրա ազդեցություն թողնելու եւ մարզի զարգացումը ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է: Այն մարդիկ, ովքեր որեւէ կերպ գործառույթ են իրականացնելու մարզերում, իրենք պետք է պետության անմիջական աջակցությունը զգան եւ այդ աջակցությունը պետք է լինի շարունակական եւ հետեւողական»,-ասաց մարզպետը: Ինչ վերաբերում է մարզում անօթեւանների խնդրին, Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքիայն խումբ է ստեղծվելու, որտեղ Շիրակի մարզպետարանը ևս ներգրավված է. «Վարչապետի կողմից հստակ հանձնարարական կա՝ շատ հետևողական և սեղմ ժամկետում հասկանալ վերջապես խնդիրը: Ապրելով Գյումրիում, նաև ժամանակին այդ հարցերով ուղղակիորեն և անուղղակիորեն զբաղվելով՝ մեզ համար խնդրի ծավալը, խնդրի խորությունը դեռևս, ցավոք, դեռեւս պարզ չի, և երբ հասկանանք, թե հստակ ինչ պատկեր ունենք, ըստ դրա, կարձագանքենք»,-նշեց նորանշանակ մարզպետը: