Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասերում տեսախցիկով հեռախոսի օգտագործումն արգելվել է նաև սպաներին

Հասարակություն
arcrun-hovhannisyan

Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրահանգել է՝ զորամասերում արգելել տեսախցիկով հեռախոսների օգտագործումը նաև սպաներին: «Ա1+»-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս տեղեկությունը: «Վերահսկողության տեսանկյունից  շատ ճիշտ որոշում է, և աշխարհի շատ բանակներում դա կիրառվում է»- ընդգծեց  Հովհաննիսյանը: