Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվեց. Վերջին ձեռքբերումներ

Սպորտ
a1transfer-1.01.

Այս գիշեր փակվեց ֆուտբոլի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Եվրոպայի առաջատար երկրների ակումբները հունվարի 31-ին կատարել են մի քանի ուշագրավ ձեռքբերումներ: Մասնավորապես, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Թուլուզի» 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 4,8 մլն եվրոյով ձեռք է բերել խորվաթական «Հայդուկի» 18-ամյա կիսապաշտպան Անտե Պալավերսային: Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատար Դորտմունդի «Բորուսիայի» ճապոնացի կիսապաշտպան, 29-ամյա Շինջի Կագավան, վարձավճարով հանդես կգա թուրքական «Բեշիկթաշում»: Իտալական «Միլանը» թիմի խորվաթ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչին վարձավճարով հանձնել է բելգիական «Ստանդարդին»: Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսին: Եվրոպական մի շարք երկրներում դեռեւս բաց է տրանսֆերային պատուհանը, սակայն դրանց ակումբները չեն կարող գործարքներ կատարել թոփ 5 առաջնությունների ակումբների հետ: