Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանցագործությունները սկսվել են առաջին եռամսյակում, երբ նոր իշխանությունները դեռ չկային» (տեսանյութ)

Հասարակություն
polic

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Նրա համաստմամբ դեռևս 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 11,2 տոկոս հանցագործությունների աճ, որը տարեկան աճի ցուցանիշ է։ «Մեղադրում են, թե նոր իշխանությունները եկան հանցագործությունների թիվը աճեց։ Սակայն հանցագործությունները սկսվել են դեռ առաջին եռամսյակում, երբ նոր իշանությունները դեռ չկային։ Հանցագործության նման աճը չպետք է խուճապ առաջացնի, այլ պետք է ոստիկանության և հասարակության համար ազդակ հանդիսանա՝  դրանց համարժեք արձագանքելու համար»։ Արմեն Ղուկասյանի հավաստմամբ, հանցավորության նման աճը արձանագրվել է դեռևս անկախության տարիներին։ Սակայն ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին և ձեռնամուխ է լինելու միջոցառումների իրականացմանը։ «Հունվար ամսին կատարված ավազակությունները և գողությունները բացահայտվել են օրերի, նաև կարելի է ասել ժամերի ընթացքում։  Հանցագործությունների աճն ունի համաշխարհային  բնույթ, ինչին անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ի թմրամիջոցների և խորհրդի կողմից։ Սեփականության հանդեպ բարձրացումը ոստիկաններիս մտահոգության տեղիք է տալիս։ Սակայն այսպես ասած, ավելի լավ է աճի սեփականության դեմ ուղված հանցագործությունները, քան մարդու դեմ ուղված հանցագործությունները»։ Նա ավելացրեց նաև որ, դրական է համարում այն հանգամանքը, որ նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, որը թերևս  ոստիկանության կանխարգելիչ աշխատանքի արդյունք է։