Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն մահվան դեպք ՔԿՀ-ներում մեր պարտությունն է . Զ. Հովհաննիսյան (տեսանյութ)

Հասարակություն
zara-hov

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով ՔԿՀ -ներում մահվան դեպքերին՝ ներկայացնելով մահացությունների  պատկերը 2011-2017թթ. «Ամեն մահվան դեպք ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մեր պարտությունն է և լրջագույն խնդիրը, քանի որ մենք ունենք կյանքի իրավունքի խախտման դեպք, այն կյանքի, որի համար պատասխանատու է պետությունը։ Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այժմ, ես նախանձախնդիր եմ մարու իրավունքների պաշտպանության ու խնդիրների բարձրաձայնման հարցում։ Բայց, չեմ հասկանում ՀՀԿ-ի ժամանակ պաշտոնավարած անձանց ակտիվությունն այս հարցում։ Խոսենք թվերով ու դիտարկենք տվյալները։ Այսպես․ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն ուսումնասիրել է 2011-2017 թթ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ 2011-2017 թթ.-ին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 191 դեպք: Այս 191 մարդկանց կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվությունը դուք եք կրում, նախկիններ, ու լավ կլինի, որ մի հատ ձեր հիմնադրած համակարգի գնահատականը հնչեցնեիք։ Սա չեմ գրում, որ ասեմ ես լավն եմ, դուք՝ վատը, այլ որ լրջորեն մտահոգվեք ձեր արածների համար։ Ներկաներին էլ կոչ եմ անում կտրել այս իներցիան ու լրջագույն փոփոխություններ անել արդարադատության ոլորտում»,- գրել է նա։