Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբեն, հեռացի՛ր». ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cid__f_jrdfa2v51_

Երևանի կենդանաբանական այգու դիմաց Կենդանասերների նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:Նախկին աշխատակիցները համարում են, որ այգում վերջին ամիսներին գրանցված կենդանիների անկումը  տնօրենի մեղքով է։ «Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունենում կենդանիների անկում, տեղի են ունենում ոչ իրավաչափ գործողություններ: Մի քանի անգամ մենք դիմել ենք և՛ վերահսկողական ծառայությանը, և՛ դիմել ենք ոստիկանությանը, և՛ քաղաքապետարանին»,- ասում է  նախաձեռնության համակարգող Արմեն Ումերշատյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ 1 ամիս է անցել և որևէ արձագանք չեն ստացել: «Մենք փաստն ենք արձանագրում, որ տեղի ա ունենում կենդանիների անկում: Ինչո՞ւ պետք է բեզոարյան այծը դուրս գա այգու տարածքից: Ինչո՞ւ պետք է արջերը միմյանց վնաս հասցնեն: Ինչո՞ւ պետք է առյուծների անկում գրանցվի»,- հարցադրում է  անում Ումերշատյանը: Կենդանաբանական այգու ակվատերարիումի նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանն ասում է, որ կենդանիների տեսականին նվազել է, չկա մասնագիտական որևէ մոտեցում: «Մենք ունենք շատ ցածր կատեգորիայի կենդանաբանական այգի. թե՛ կենդանիների կազմով, թե՛ մասնագիտացված աշխատակազմով»,- նշեց Մարտիրոսյանը: Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռուբեն Աբրահամյանը   մեղադրանքները համարում է  չափազանցված.  Ըստ նրա աշխարհում որևէ կենդանաբանական այգում 100 տոկոսով բացառված չէ ազատավանդակից որևէ կենդանու դուրս գալը: «Դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է պարզի, որոնց պատասխանը պետք է տա Երևանի քաղաքապետարանի սկսած ստուգումները»,- եզրափակեց նա: