Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն վրիպումներով հավասարվել է Մեսիին

Սպորտ
a1ronaldo

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական խաղում չի կարողացել իրացնել 11մ հարվածը: Այդպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայում 25-րդ անգամ վրիպել է 11մ նշանակետից: Այդ ցուցանիշով նա հավասարվել է իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Սակայն պարզվել է, որ Ռոնալդուն վերջին 11մ հարվածը չիիրացրեց 139 հանդիպում անցկացնելուց հետո, իսկ ահա Մեսին՝ 108 խաղից հետո: