A
A
Միքայելյան ընտանիքն առնչություն չունի հյուրանոցի հետ․ Հրազդանի քաղաքապետի մամլո քարտուղար
«Հարգելի լրագրողներ ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»,-այս գրառումն էր կատարել իր ՖԲ էջում գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Նարեկ Մանթաշյանը։ Վերջինս նաև պարզաբանել էր, որ նկատի է ունեցել ոչ թե Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանին, այլ՝ Սասուն Միքայելյանի մյուս որդուն։ «Ա1+»-ի հետ զրույցում Հրազդանի համայնքապետի մամլո քարտուղար Արամայիս Պողոսյանն ասաց, որ Միքայելյան ընտանիքը «Գոլդըն Փելըս» հյուրանոցի հետ առնչություն չունի։