A
A
Հենասյունը չի պատկանում Ucom-ին
Հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են:Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։ Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստացել են ԱԻՆ գործընկերներից։ Ընկերությսն աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom ընկերությանը։ Այն մեկ այլ օպերատորի է պատկանում։ Այս մասին հայտնում է Ucom ընկերությունը։