Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը բողոքարկել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
manvel

Դատախազությունը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաև գրել է, որ ՀՀ դատախազության վերաքննիչ բողոքն արդեն մուտքագրվել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել էր  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը և նրան ազատ  արձակել 25 միլիոն դրամի գրավի դիմաց: