Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանի ակտը համարձակ է եւ իրավաչափ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Կարևոր լուրեր Հասարակություն
levon-grup

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ դատական ակտ՝ փրկելով Հայաստանին՝ Եվրոպական  դատարանում «կարմրելուց»։ Այս մասին հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ արձագանքելով Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Ըստ Բաղդասարյանի, եթե դատական իշխանությանը ճնշելու համար մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա պետք է սահմանադրությունից հանել սոցիալական եզրույթը, եւ Հայաստանը հռչակել անարխիստական երկիր, փակել դատարանները եւ մարդկանց դատել հրապարակում՝ ժողովրդի բութ մատերի վերեւ եւ ներքեւ շարժումներով։ «Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե իբր Մանվել Գրիգորյանը ազատության մեջ մնալով կլքի Հայաստանի Հանրապետությունը եւ կտեղափոխվի Արցախ, իսկ Արցախն, ասում են Հայաստան չէ եւ որեւէ մեխանզիմ չկա նրան այնտեղից հետ բերեու»,–ասաց փաստաբանը։ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Եթե նախկինում ըմբոստ իրավապաշտպանին լռեցնելու համար պետական լիազոր մարմինները դիմում էին ծայրահեղ քայլերի՝ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով, ընկերություններում ստուգումներ կատարելով, այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցների. կպնում են նրանց արժանապատվությանը՝ համացանցով վիրավորելով նրանց պատիվը և արժանապատվությունը»: Ըստ փաստաբանի՝ պետական լիազոր մարմինները իրենց կրավորական կեցվածքով մատը մատին չեն տալիս այս խնդրով: Փաստաբանն ասաց, որ եթե դատախազությունը հանրությանը կներկայացնի գոնե մեկ ապացույց, մեկ փաստ, որ Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կարող է խուսափել նախաքնությունից, խոչընդոտել կամ էլ հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի վարույթ իրականացնող մարմնից և կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ կալանավայր:  «Ա1+»-ի այն հարցին, թե Սեյրան Սարոյանը հանդիպե՞լ է Մանվել Գրիգորյանին, ասաց. «Սեյրան Սարոյանին չեմ ճանաչում, չեմ հանդիպել, չունեմ լիազորություն իմ պաշտպանյալի կողմից նրա հետ հանդիպելու: Դժվարանում եմ ասել, չգիտեմ»: Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ցուցմունք տալու հարցին անդրադառնալով ասաց, որ ոչ միայն չի տիրապաետում, այլև լինելով Գրիգորյանի պաշտպանը՝ մասնակցել է ցանկացած քննչական գործողության, և նման բան չկա. «Նախկինում ևս եթե չեմ սխալվում ոնցոր էդ կարգի բաներ տարածվեցին, ուղղակի հերքում եմ, չկա, պաշտոնապես բարձրաձայնում եմ, հերքում եմ, չկա նման բան»: