Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչը սպառնում է պատուհանից ցած նետվել. փրկարարները դեպքի վայրում են

Կարևոր լուրեր Պաշտոնական
1505806689_911

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (կասկածվում է, որ դաստակները վնասել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ ներսում գտնվող քաղաքացին գտնվում է ագրեսիվ վիճակում և սպառնում է պատուհանից ցած նետվել: Քաղաքացիների բանակցության արդյունքում Ա. Մ.-ն (ծնված 1994 թ.) դուրս է եկել բնակարանից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս դաստակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Շտապօգնության ավտոմեքենայում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: