A
A
Սպասվում է քամու ուժգնացում․ խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց․ զգուշացում
Աջակցիր «Ա1+»-ինՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․
Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ։