Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խառնվել են հայկական, պարսկական, թուրքական նախշերը

Հասարակություն
DSC_0138

«Ձեռնարկատիրական գաղափարների դարբնոց» դասընթացաշարի ամփոփիչ հանդիպման շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդները ներկայացնում էին իրենց գաղափարները: «Ծրագիրը իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության հետ համագործակցելով: Ծրագիրը իրականացվում է 3 երկրներում՝ Վրաստան, Հայաստան և Ուկրաինա»,- մանրամասնեցին «Օքսիջեն» հիմնադրամի` «ԵՄ-ն հանուն երիտասարդության հմտություններ ապագայի համար» ծրագրի համակարգող Միլենա Նահապետյանը և Հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանը: Նահապետյանը նշեց, որ երիտասարադները աշխատել են իրենց գաղափարների գեներացիայի վրա, իսկ այդուհետև գաղափարները վավերացնելու վրա. պատրաստել են բիզնես-կտավներ, բիզնես-մոդելներ: Երրորդ՝ ավարտական փուլում, ստացել են ռեսուրսների կառավարման, հաղորդակցման վերաբերյալ գիտելիքներ: Շիրակի մարզից «Հայք 5» խմբի երիտասարդները ներկայացնում էին նոր տուրիստական երթուղիներ՝ քայլարշավի ձևաչափով: «Տավուշի և Գեղարքունիքի մարզում երեք տեղ ունենք նշած, որտեղից սկսելու ենք ու ընդլայնելու ենք ամբողջ Հայաստանով»,- մանրամասնեց խմբի անդամ Գրիգորյան Հենրիկը: «Ձեռքի աշխատանքներ» երիտասարդ աղջիկների խումբը, մտահոգված լինելով ազգային, մշակութային, էթնիկ արժեքների պահպանմամբ, փոխանցմամբ, պատրաստում են տարբեր ձեռագործական իրեր՝ հայկական նախշերով: «Մինչև այդ էլ ուսումնասիրմամբ էինք զբաղվում, որովհետև խառնվել են հայկական, պարսկական, թուրքական նախշերը, գորգագործության հետ կապված որոշ նրբություններ, ուստի մենք ցանկանում ենք մեր ձեռագործը ներկայացնել տուրիստներին, ինչպես նաև՝ սփյուռքահայերին»,- նշեց խմբի անդամներից մեկը: Պայմանականորեն՝ «Հնարավորություններ երիտասարդ ձեռներեցների համար» անվանումը ստացած միջոցառմանը հրավիրված էին նաև 8 տարբեր կազմակերպություններ՝ բանկային, վարկային, միջազգային, որոնք ներկայացնում են, թե ինչ հնարավորություններ են ընձեռում երիտասարդ ձեռներեցների հետագա գործուեության համար: