Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանը՝ Երեւանի վոլեյբոլի միջազգային առաջնության հաղթող

Սպորտ
sport-voleybol-19.12.

Երեւանում կայացած վոլեյբոլի արեւելաեվրոպական երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնությունում հաղթանակ է տարել Լեհաստանի հավաքականը, որը եզրափակիչում 3:1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ընտրանու նկատմամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ընտրանին: Առաջնության հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի Մ-19 հավաքականները: