A
A
ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին։ Թաթոյանը, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկել են մի շարք հարցեր, Քոչարյանը խնդիրներ է բարձրացրել, որոնց հետ կապված ՄԻՊ գրասենյակը համապատասխան գրություններ է պատրաստում։ Թաթոյանը նաև հավելեց, որ չի կարող բարձրաձայնել, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են զրուցել Քոչարյանի հետ։