Չեմպիոնների լիգա. Անգլիական բեկումներ, իտալական՝ ֆիասկոներ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի չորս խմբերում կայացան վերջին՝ 6-րդ տուրի խաղերը: A խմբում «Աթլետիկոն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակեցին 13-ական միավոր եւ մտան փլեյ-օֆֆ: B խմբում «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղալով «Բարսելոնայի» հետ, վերջինիս հետ միասին նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ ահա «Ինտերը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել հոլանդական ՊՍՎ-ին եւ դուրս մնաց պայքարից: C խմբում առաջին տեղը գրավեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը իրար հետ վիճարկեցին «Լիվերպուլն» ու «Նապոլին»: Անգլիացիները սեփական դաշտում հաղթեցին իտալացիներին, վաստակած միավորներով հավասարվեցին նրանց, իսկ գնդակներով արդեն գրավեցին 2-րդ տեղը եւ մտան փլեյ-օֆֆ: D խմբում առաջին երկու տեղերը վստահ զբաղեցրին «Պորտոն» (16 միավոր) ու «Շալկե-04»-ը (11), որոնք էլ կշարունակեն հետագա պայքարը: Չեմպիոնների լիգա 6-րդ տուր 11 դեկտեմբերի A խումբ «Բրյուգե» (Բելգիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:0 «Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 0:2 B խումբ «Բարսելոնա» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:1 «Ինտեր» (Իտալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 1:1 C խումբ «Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:0 «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «ՊՍԺ» (Ֆրանսիա)՝ 1:4 D խումբ «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Պորտո» (Պորտուգալիա)՝ 2:3 «Շալկե-04» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 1:0