Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արփինե Հովհաննիյան
A A
Հասարակություն

Փաստորեն, կառավարությունը, որ ուզում է, միջամտում է․ Արփինե Հովհաննիսյան

Մեզ տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում «Վեոլիա ջուրը» չի փոխի ջրամատակարարման գրաֆիկը: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում է` միջամտում է. Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ես առաջիկայում կներկայացնեմ` է՞լ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա: Հետո «Վեոլիան» կանի այն, ինչ պիտի անի»,- ընդգծել է նա։