A
A
Լեւոն Արոնյանը մեկ նավակով դիմակայեց մրցակցի երեք խաղաքարերին
Լոնդոնում կայացավ շախմատի Chess Classic գլխավոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Պարտիան անցավ անչափ դիտարժան եւ լարված պայքարում: Մեր շախմատիստը չնայած վերջում մեկ նավակով մնաց մրցակցի փղի եւ երկու զինվորների դեմ, սակայն ճիշտ պաշտպանվեց եւ հանդիպման 74-րդ քայլին հաշտություն կնքեց: Զուգահեռ ընթացող կիսաեզրափակիչ մյուս պարտիայում աշխարհի փոխչեմպիոն, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Հիկարու Նակամուրայի հետ: Դասական շախմատի երկրորդ հանդիպումները կկայանան վաղը: Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: