Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-ն սահմանի դիտարկում է անցկացրել

Պաշտոնական
IwSIdr1rbVuvwNugGhuLAtZR5X

Սեպտեմբերի 12, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի  սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։  Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ  ԳՆԱՆ դաշտային օգնական   Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)  և   ԳՆԱՆ  անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: