Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ բացակայող պատգամավորը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-11

Վեցերորդ գումարման խորհրդարանում  ամենաակտիվ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է, իսկ ամենապասիվը՝ ՀՅԴ: Իսկ ՀՀԿ-ն չի փոխել քվեարկությունների տրամաբանությունը՝ կրկին մնալով ամենաշատ կողմ քվեարկած խմակցությունը: Այսօր  ԱԺ մոնիտորինգ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն էր ներկայացնում Լուսինե Վասիլյանը՝ ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավարը։ «Ծառուկյան» դաշինքից են նաև ամենաակտիվ և ամենապասիվ պատգամավորները՝ Միքայել Մելքումյանը և Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը նաև գլխավորում է ամենաշատ բացակայած պատագամորվորների ցուցակը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այդ այսպես մեկնաբանեց.  «Հանրային կյանքում բոլորը տեսել ենք Գագիկ Ծառուկյանի հսկայական ավանդը մեր տնտեսության մեջ, քաղաքական կյանքում կարծում եմ, որ սա պետք է լինի ոչ թե անձնավորված, այլ ես ասացի, որ խորհրդարանում գործ չունեն ասելիք և անելք չունեցող հանրային գործիչները, իսկ պառլամենտ մոնիտորինգում պետք է  նշվի և հաշվի առնվի նաև հանրային կյանքում անելիք ունեցող քաղաքական գործիչները»,- ասաց նա։   Լուսինե Վասիլյանը նաև նշեց, որ հեղափոխությունից հետո էլ  օրենսդրական նախաձեռնությունների մասով փոփոխություն չի գրանցվել. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օրենսդրական նախաձեռնությունների 90% հեղինակն է Կառավարությունը: Արտահերթ նիստերը ևս հրավիրում է Կառավարությունը: Վեցերորդ գումարման Ազգային ժողովը բացառիկ իրողություն գրանցեց. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ կայուն մեծամասնությունը դարձավ ընդդիմություն: ԱԺ-ն այս տարի առաջին անգամ ընտրեց վարչապետ, Սահմանադրական դատարանի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ազգային ժողովում «Ելք» դաշինքով, իսկ Երևանի ավագանու ընտրություններում առանձին դաշինքներով են հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Ինչո՞ւ է մասնատված «Ելք» դաշինքը և ինչպե՞ս կողմնորոշվի ընտրողը։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե այդ տրամաբանությունն է գործում, ապա պետք է լուծարենք բոլոր կուսակցություննները միանանք մեկին, որպեսզի միասնական լինենք։ «Ես ներկայացնում եմ «Լույս» դաշինքը և եթե ինձ եք հարցնում,ապա ընտրողը պետք է ընտրի մեր թեկնածուին։ Երևանի այս ընտրություններում հակահեղափոխական ուժ չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը   Ավելին՝ տեսանյութով։