ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ԿԳԱՆ ՆԱՎԱԿՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՎարարած Դեբեդի ու նրան խառնվող վտակների մակարդակն այս տարի սովորականից ավելի է բարձրացել ու սպառնում է ափամերձ տարածքներին, որոնցից մեկն էլ Ալավերդու Մարքսի փողոցի 10-րդ շենքի բակն է։ Նշված շենքի բնակիչներին շուտով իրենց շենքի շքամուտքից դուրս գալու համար նավակներ կամ փրկարարներ պետք կգան։
Գիշերվա ժամին նրանք աղմուկ են լսել եւ անմիջապես բակ դուրս եկել։ Փլվել էր հարակից գետակի ափամերձ պատը, որը նաեւ իրենց շենքի բակի պատն է։ Փլվածքը խարխլում է նաեւ շենքի հիմքը, ասում են բնակիչները։
«Էյ Սի Փի» ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանի խոսքով, այդ թաղամասի վթարները վերացնելն իրենց պարտականությունների մեջ է մտնում, սակայն պարզվեց, որ վթարի մասին նրանք նույնիսկ տեղյակ էլ չէին։
«Անկյուն+3»
Ալավերդի