Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՍՈՒՅԶ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԳՅՈՒՂԵՐԸ

Մարզեր

Վայոց ձորի մարզ

Մայիսի 14-ին Արփա գետը դուրս է եկել հունից եւ Ջերմուկ քաղաքի արեւմտյան արոտավայրից քշել-տարել 48 մեղվաընտանիք:

Նույն օրը Եղեգիս գետի վարարման հետեւանքով քանդվել է ափամերձ հողաշերտի մի հատված, իսկ Գետափ գյուղը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին կապող տեղական նշանակության ավտոճանապարհին առաջացել է 30 մետր երկարությամբ եւ 1,5-2 մետր լայնությամբ ճեղք, ինչը վտանգ է ներկայացնում երթեւեկության համար:

Նույն օրը մարզի Հորբատեղի գյուղում ջրածածկվել են տներից մեկի հողամասը եւ պտղատու այգին, ինչպես նաեւ փլուզվել է գյուղից դեպի արոտավայրեր տանող ճանապարհի 20 մետր հատվածը:

Գեղարքունիքի մարզ

Մայիսի 16-ին Նորատուս գյուղի մի քանի բնակելի տներում հրշեջ-փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ:

Նկարների վրա պատկերված են սողանքից տուժած Երեւան-Դիլիջան ճանապարհի հատվածներ: