ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքակաների վարկանիշային աղյուսակը մայիսի 16-ի դրությամբ: Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է եւ այժմ գտնվում է 128-րդ տեղում: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ են գտել 199 երկրներ եւ 128-րդ տեղը խիստ ցածր հորիզոնական է համարվում:
Հայաստանի հավաքականը հավասարվել է ֆուտբոլային հետամնաց երկրներին եւ դրա պատճառը պաշտոնական խաղերում ցույց տրված ցածր արդյունքներ են: Որքան էլ զարմանալի է Հայաստանից առաջ են անցել Բոստնվանայի, Ուգանդայի, Մալավիի, Բենինի, Հոնգ-Կոնգի, Մալթայի եւ այլ ոչ ֆուտբոլային երկրների հավաքականները:
Վարկանիշային աղյուսակը շարունակում են գլխավորել իտալացիները, իսկ ահա 2-րդ տեղում է հայտնել Բրազիլիան` շրջանցելով այժմ 3-րդ տեղում գտնվող Արգենտինային:
«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներ Ղազախստանը եւ Լեհաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 115-րդ եւ 18-րդ հորիզոնականները: Վրաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով եւ այժմ 92-րդն է, իսկ Ադրբեջանը պահպանել է 103-րդ տեղը: