A
A
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԵԽԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեկնել է Չեխիա, որտեղ այսօր կմեկնարկի միջազգային մրցաշար:
Հայաստանի կազմում հանդես կգան 51կգ քաշային Գիժլումյան Դերենիկը, 57 կգ Տոլմաջյան Գ աբրիելը, 69կգ Մաթեւոսյան Սամվելը եւ Հրաչյա Հովհաննիսյանը, 75 կգ Հակոբյան Անդրանիկը:
Չեխիայից վերադառնալուց հետո հայ բռնցքամարտիկները մարզումները կշարունակեն Երեւանում, իսկ հունիսին կմասնակցեն Դոնեցկում կայանալիք միջազգային մրցաշարին: