Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՆՀԱԿԵՐԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է 24 ՖՈւՏԲՈԼԻՍՏԻ

Սպորտ

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվելու են հունիսի 6-ին Հայաստանի ընտրանու հետ Երեւանում կայանալիք մրցավեճին: Նախքան Երեւան ժամանելը լեհերը հունիսի 2-ին Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի հավաքականի հետ:

Լեհաստանի հավաքականի կազմում ընդգրկված են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արթուր Բորուց, Վոյցեխ Կովալեւսկի, Լուկած Ֆաբիանսկի

Պաշտպաններ. Միխալ Զեվլակով, Յացել Բակ, Դարիուշ Դուդկա, Մարչին Վասիլեւսկի, Գժեգոժ Բրոնովիցկի, Պավել Գոլանսկի, Յակուբ Վավրժինակ, Արկադիուշ Գլովացկի

Կիսապաշտպաններ. Մարիուշ Լեվանդովսկի, Էբի Սմոլյարեկ, Յացել Կրժինովեկ, Յակում Բլաշիկովսկի, Լուկաշ Գարգուլիա, Պժեմիսլավ Կազմերչակ, Ռաֆալ Մուրավսկի, Վոյցեխ Լոբոդձինսկի

Հարձակվողներ. Մացեյ Ժուրավսկի, Ռադոսլավ Մատուսյակ, Գժեգոժ Ռասյակ, Մարեկ Սագանովսկի, Մարիուշ Ուժեկ

Թեեւ Ռադոսլավ Մատուսյակը հրավիրվել է Լեհաստանի հավաքական, սակայն բացառված չէ, որ նա չժամանի Երեւան: Իտալական «Պալերմոյում» հանդես եկող այս ֆուտբոլիստը օրերս լուրջ վնասվածք է ստացել: Փոխարենը շարք է վերադարձել լեհերի առաջատար Էբի Սմոլյարեկը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց մարտին կայացած Լեհաստան -Հայաստան (1:0) մրցավեճը:

Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը առայժմ չի հրապարակել այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպումներին: Հավանաբար Պորտերֆիլդը դա կանի հաջորդ շաբաթ: