A
A
Եկել ու չէին ուզում գնալ. իրարանցում «Ա1+»-ում (տեսանյութ)
Ինչ է փոխվում աշխատասենյակում, երբ միանգամից այնտեղ հայտնվում է 20 –ից ավելի երեխա։
«Կանա» ամառային դպրոցի սաները որոշել էին էքսկուրսիայի գալ «Ա1+» հեռուստաընկերություն։
Փոքրիկներից ամեն մեկն իր պատկերացումն ունի լրագրողի մասնագիտության մասին։
Մեծ մասը լրագրող դառնալ չի ուզում, բայց շտապում է խոսափողը իր ձեռքում պահել եւ հարցեր տալ ։ Իսկ երբ պարզում են, որ իրենց ընկերը գործարար է ուզում դառնալ, հարցերն ավելի շատ են։
«Ա1+»-ում երեխաներին ամենից շատ դուր էր եկել մոնտաժի սենյակը։ Արագորեն աշխատանքի բաժանում էին արել եւ տեղավորվել։
Ի դեպ, ուսուցիչներին շատ դժվարությամբ հաջողվեց երեխաներին համոզել, որ արդեն ժամանակն է էքսկուրսիան ավարտելու։
Իսկ նրանց գնալուց հետո «Ա1+»-ում մնաց այս հրեշտակը։