A
A
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը «Ուրալի» կազմում դարձել է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության փոխչեմպիոն: Վերջին 9-րդ տուրում «Ուրալը» 2.5:3.5 հաշվով զիջել է «Տոմսկ-400»-ին, որը դարձել է չեմպիոն: Այս մրցամարտում Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Կասիմջանովին, իսկ 8-րդ տուրում հաջողության էր հասել Լուսույի նկատմամբ:
Ռուսաստանի ակումբային առաջնությանը մասնակցել են նաեւ հայ շախմատիստներ Սմբատ Լպուտյանը եւ Կարեն Ասրյանը, որոնք հանդես են եկել «Յուժնի Ուրալ» թիմում: «Յունժնի Ուրալը» խսիտ անհաջող է հանդես եկել գրավելով նախավերջին հորիզոնականը: