Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա (տեսանյութ)
Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից իր դռներն է բացել այցելուների առաջ: Այգու բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կենդանաբանական այգին Երեւանի այցեքարտն է։ Այն ներկայանալի է եւ մրցունակ այլ երկրների կենդանաբանական այգիների հետ։ «Հուսով եմ, որ մեր տուրիստներին կհրավիրեն այցելել նաև այստեղ»։ Այգում նորամուծությունները կատարվել են ծրագրի 2-րդ փուլի շրջանակում։ Մեկնարկը տրվել էր 2015-ին եւ ծախսվել է շուրջ 2մլն դրամ։ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ. «Մեր թիմը պատրաստ է աշխատելու, մենք աշխատում ենք, թե հետագայում ինչ կլինի, կխոսենք։ Ոչ, մենք ստացել ենք երևանցիների քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչներից կողմից, և մենք շարունակելու ենք մեր ծրագրերը»։ Նա նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի անվստահությունը չի հայտնի։ Ինչ վերաբերում է ԱԱԾ վերջին բացահայտումներին, ապա Մարգարյանը նշեց, որ իրենք օրենքի սահմաններում են աշխատել, իսկ իրավապահ մարմիններն իրենց գործն են անում: Բարեկարգման 2-րդ փուլից հետո Երևանի կենդանաբանական այգու մշտական բնակիչներ են դարձել առյուծները։ Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով է ձևավորված 7500 քմ տարածքով առյուծների ազատավանդակը: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից: Գայլերի և արջերը եւս նոր ազատավանդակ ունեն, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները: Այստեղ ևս առկա են դիտահարթակները, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու ամբողջ այգու տարածքը վերեւից։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այցելուների առաջ այգին բաց է բոլորին օրերին եւ ամենաէժան տոմսերը կարելի է ձեռք բերել հինգշաբթի օրերին՝ մեծահասակների համար 600, իսկ փոքրերի՝ 200 դրամով։ Տոմսերը համեմատաբար թանկ կլինեն հանգստյան օրերին՝ համապատասխանաբար 1200 եւ 800 դրամ։