ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 19-30 Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում առաջին անգամ կանցկացվի շախմատի կանանց աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն ուժեղագույն 10 հավաքականներ:
Աշխարհի անդրանիկ առաջնությանը կմասնակցի նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Անդրեասյանը, Նելլի Աղինյանը եւ Լիանա Աղաբեկյանը: Հայ շախմատիստուհիները կմրցեն Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Բոստնավայի, Չինաստանի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Վյետնամի հավաքականների հետ:
Հատկապես ուժեղ են Չինաստանի եւ Ռուսաստանի ընտրանիները, որոնց կազմերում ընդգրկված են ամենաբարձր վարկանիշներ ունեցող շախմատիստուհիները: Լավ թիմ ունի նաեւ Վրաստանի հավաքականը:
Հայաստանը նույնպես կարող է հաջող հանդես գալ, քանի որ մեր աղջիկները 2003թ. արդեն դարձել են լավագույնը Եվրոպայում: