A
A
ԳԱՎԱԹԸ՝ «ԲԱՆԱՆՑԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի 2007թ. խաղարկության հաղթող դարձավ Երեւանի «Բանանցը»: Եզրափակիչում «Բանանցի» ֆուտբոլիստները 3:1 հաշվով առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Հանդիպումը անցավ բավական լարված պայքարում եւ մրցավար Կարեն Նալբանդյանը ստիպված էր խաղադաշտից հեռացնել միանգամից 3 ֆուտբոլիստների, որոնցից 2-ը «Արարատից» էին: Հիմնական ժամանակում թիմերը 1-ական անգամ գրավեցին միմյանց դարպասը եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում «Բանանցը» 2 անպասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը, որը արդեն հանդես էր գալիս 10 հոգով: Այսպիսով «Բանանցը» 15 տարի անց կրկին նվաճեց Հայաստանի գավաթը: