A
A
ԱՍՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում «Յուժնի Ուրալի» կազմում կրկին անհաջող հանդես եկավ Կարեն Ասրյանը` պարտվելով «Պոլիտեխնիկի» թիմի ներկայացուցիչ Բոչարովին:
Սա Ասրյանի 6-րդ պարտիան էր «Ուրալի» կազմում, որոնցից 2-ում նա պարտվել է, իսկ մնացած 4-ը ավարտել ոչ-ոքի: «Յուժնի Ուրալի» կազմում հանդես եկավ նաեւ Սմբատ Լպուտյանը, որն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Ի վերջո «Յուժնի Ուրալ»-«Պոլիտեխնիկ» մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:
Նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Ուրալ»-«Էլարա» խաղում: «Ուրալի» կազմում վերջապես իր ելույթները վերսկսեց Վլադիմիր Հակոբյանը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Հարիկրիշնայի հետ: «Ուրալը» այժմ ընթանում է 2-րդ տեղում` 1 միավորով ետ մնալով առաջատար «Տոմսկ-400»-ից: