Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը հոսպիտալացվել է ձեռքի կոտրվածքի պատճառով

Հասարակություն
sharl

Հանրահայտ շանսոնյե  Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Նա ընկել է և կոտրել ձեռքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFMTV-ի հեռուստաալիքի վրա հղումով: 93-ամյա երգիչը վայր է ընկել իր տանը, նա վնասել է ուսի ոսկորը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ապրիլի վերջին Ազնավուրը չեղարկեց իր ելույթները Ռուսաստանում վատ ինքնազգացողության պատճառով: Փարիզ վերադառնալուց հետո նա իրեն լավ էր զգում: