ԱՌԱՆՑ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակվում է բասկետբոլի Հայաստանի 2007թ. տղամարդկանց առաջնության 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն, շարունակելով իր հաղթարշավը, 99:90 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»: ԵՊՀ-ն միակ ակումբն է, որ առայժմ միավոր չի կորցրել: Այս պարտությունից հետո «Գյումրին» նահանջեց 4-րդ հորիզոնականը: Օգտվելով գյումրեցիների անհաջողությունից` 3-րդ հորիզոնական բարձրացավ ՖԻՄԱ-ն, որը հյուրընկալվելիս 72:38 հաշվով առավելության հասավ «Վանաձորի» նկատմամբ: Այնուհետեւ ՖԻՄԱ-ն 69:79 հաշվով զիջեց «Պոլիտեխնիկին», որը այժմ ընթանում է 2-րդ տեղում: Մ
1. ԵՊՀ 16
2. Պոլիտեխնիկ 14
3. ՖԻՄԱ 14
4. Գյումրի 13
5. Վանաձոր 9
6. Ղ. Տելեկոմ 6
Կանանց առաջնությունում հերթական հաղթանակները տոնեց «Գրանդ Քենդին»՝ առավելության հասնելով «Էրեբունի- ՖԻՄԱ»-ի եւ «Աջեռայի» նկատմամբ: Հաղթանակ տարավ նաեւ «Գրանդ Քենդիին» հետապնդող Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի թիմը, որը 94:84 հաշվով առավելության հասավ «Գյումրի» թիմի նկատմամբ: Մ
1. Գրանդ Քենդի 19
2. ԳՄԻ 15
3. Էրեբունի ՖԻՄԱ 12
4. Արցախ 10
5. Գյումրի 10
6. Աջեռա 8
7. Վանաձոր 7