Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՆՈւՄ Է

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց 2007թ. առաջնությունում մեկնարկեց 2-րդ շրջանը: Առաջատար ԵՊՀ-ն հերթական հաղթանակը տոնեց 85:75 հաշվով պարտության մատնելով ՖԻՄԱ-ին: Իր հերթին ՖԻՄԱ-ն 90:83 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ:

«Գյումրին» 78:90 հաշվով պարտվեց նաեւ «Պոլիտեխնիկիին»: Վերջինս 90:68 հաշվով հաղթեց «Վանաձորին» եւ դուրս եկավ 2-րդ հորիզոնական: Թեեւ, «Պոլիտեխնիկը» միավորների քանակով չի զիջում առաջատար ԵՊՀ-ին, սակայն մեկ խաղ ավել է անցկացրել: 12 միավոր է վաստակել նաեւ «Գյումրին», որը սակայն արդեն 8 հանդիպում է անցկացրել: Ետնապահ «Վանաձորը» հյուրընկալվելիս 45:91 հաշվով պարտվել է «Գյումրիին»:

Մ

1. ԵՊՀ 12

2. Պոլիտեխնիկ 12

3. Գյումրի 12

4. ՖԻՄԱ 11

5. Ղ. Տելեկոմ 6

6. Վանաձոր 6

Անակնկալ գրանցվեց կանանց Հայաստանի առաջնությունում: Միանձնյա առաջատար «Գրանդ Քենդին» մրցեց իր հիմնական մրցակցի Գյումրիի Մանկավարժական Ինստիտուտի՝ ԳՄԻ-ի հետ եւ զիջեց 80:86 հաշվով: Սա «Գրանդ Քենդիի» առաջին պարտությունն էր:

Մ

1. Գրանդ Քենդի 15

2. ԳՄԻ 13

3. Արցախ 10

4. Էրեբունի ՖԻՄԱ 9

5. Գյումրի 9

6. Աջեռա 7

7. Վանաձոր 6