ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ավարտված ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլում հանդես եկած հայ ձյուդոյիստները անհաջող են հանդես եկել: 60կգ քաշային Աշոտ Վարդիկյանը գրավել է 7-րդ հորիզոնականը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկած Արթուր Սրաբյանը` 9-րդ տեղը:
Ավելի վաղ հայ երիտասարդ ձյուդոիստները, Էստոնիայի Վիրա քաղաքում մասնակցելով «Ա» կարգի մրցաշարին, բավական հաջող ելույթ էին ունեցել: 81կգ քաշային Հակոբ Առաքելյանը դարձել էր չեմպիոն, 66կգ Արտյոմ Բաղդասարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 73կգ քաշային Արամ Ղազարյանը եւ 60կգ Գոռ Ազիզբեկյանը արժանացել են բրոնզե մեդալների:
Իսկ մայիսի 5-ին Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալու 60կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Արթուր Սրապյանը, 66կգ Արմեն Նազարյանը եւ Մեսրոպ Բարբարյանը, 81 կգ Արմեն Իսպիրյանը:
Մոսկվայում հաջող հանդես եկած մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ մայիսի 19-20-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: